Վերլուծական

Գնում եմ Մոսկվա… Չէ, հավես չկա, չեմ գնում Մոսկվա, տանը կմնամ սխտորով փիփերթ կուտեմ

Հունիսի 9-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին և ՌԴ կմեկնի ռուսական կողմի հրավերով։ Այս հայտարարությունը համեմատաբար աննկատ անցավ հանրության համար, քանի որ այդ օրերին Երևանի փողոցներում ծավալվում էին տարբեր ավելի հետաքրքիր իրադարձություններ, հիմնականում ոստիկանության կողմից խաղաղ միայնակ ակցիա իրականացնող իրավապաշտպանին բերման… Կարդալ »

Սերժ Սարգսյանն իշխանության գործն է անում, իսկ Փաշինյանը փողոց է վերադարձել

Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում մի շարք ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: Սակայն այսօր դրանց վրա չենք կենտրոնանա: Այսօր պիտի անդրադառնանք երեկ երեկոյան տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին, որին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչպիսի կառույց է ԵԺԿ-ն, նշենք, որ Եվրոպական քաղաքական կուսակցությունը անդրազգային կազմակերպություն է, որը… Կարդալ »

Երկու տարեկան թավշյա դիկտատուրան

Երկու տարի: Երկու տարի է, ինչ Հայաստանում տիրում է իրավական կամայականության և ընտրովի արդարադատության մթնոլորտը: Սակայն չգիտես ինչու այսօր կան ընդդիմադիր ուժեր և առանձին գործիչներ, որոնք կարծես նոր են տեսնում, որ Հայաստանում իրավունքի առումով ինչ-որ բան այնպես չէ: Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցածը կարծես շատերի համար բացահայտում էր: Մարդիկ հանկարծ սկսեցին անհանգստանալ ու բոցաշունչ ելույթներ… Կարդալ »

Նիկոլին հիմա էլ Սահմանադրությունն է խանգարում

Բանից պարզվում է, որ հիմա էլ Հայաստանին պայծառ ապագա կառուցելու համար անհրաժեշտ է դե յուրե նոր Սահմանադրություն: Այո, տիկնայք և պարոնայք, այն պայծառ ապագան, որին Փաշինյանը խոստանում էր հասնել սըրընթաց և աննախադեպ արագությամբ, որոշակի պայմանների կատարման դեպքում դարձյալ հետաձգվում է, քանի որ հիմա էլ Սահմանադրությունն է խանգարում: Իհարկե, կարելի է այս ամենը անլրջացնել և շարունակաբար… Կարդալ »

Իշխանության վարկանիշի ազատ անկումը

Շոուն պետք է շարունակվի, տիկնայք և պարոնայք: Սակայն նույնիսկ ամենացածրորակ շոուն պիտի ունենա սկիզբ և ավարտ: Այսօր մենք կարող ենք ցավով արձանագրել, որ Հայաստանում երկու տարի շարունակ ընթանում է Փաշինյանի  հեղինակած էժանագին շոուն, որի ողբերգական կուլմինացիան է կորոնավիրուսի դեմ պայքարի ամբողջական տապալման այսօր նշանավորվեց նոր գործողությամբ: Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն սկսեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:… Կարդալ »

Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ ինչպե՞ս թաքցնել ռեժիմի խուճապը

Այսօր վաղ առավոտից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում: Ակցիային միացան նաև մի շարք այլ իրավաբաններ և իրավապաշտպաններ: Նրանք պահանջում էին թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը: «Միայնակ ակցիա» անվանում ստացած գործողությունն իհարկե հայտնվեց ԱԺ-ի տարածքը հսկող ոստիկանների ուշադրության կենտրոնում և ամեն ինչ ավարտվեց ձերբակալություններով և մեծ հանրային արձագանքով: Իրավապաշտպաններին սատարելու եկած… Կարդալ »

Մի շարք երկրներ չեղարկում են կարանտինը, Հայաստանում` երկարաձգում ևս 1 ամսով

Հունիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության լրատվամիջոցները հայտնեցին, որ երկիրը բժիշկների և քաղաքացիների համատեղ ջանքերով կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային վտանգը, օրեցօր ավելի շատ թվով մարդիկ են դուրս գրվում հիվանդանոցից, քան թե հիվանդանոցում հայտնվում նոր կորոնավիրուսի պատճառով: Նույն օրը` հունիսի 8-ին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ Մոսկվայում հանվում է արտակարգ ռեժիմը և շուտով կվերացվեն նաև մյուս բոլոր… Կարդալ »

Տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հանցավոր անտարբերության փոխարեն չոր ներողությու՞ն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանցավոր անտարբերության և ժամանակին անհրաժեշտ որոշումները չկայացնելու «շնորհիվ» մի քանի տասնյակ մարդիկ մահացել են կորոնավիրուսից, և կասկածի տակ է դրվում նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ ծախսված տասնյակ միլիոնավոր դոլարների կիրառման արդյունավետությունը: Իսկ այսօր Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում թույլ տրված սխալների համար, ասելով, որ իսկապես ինչ-որ տեղ ինքը թերացել է և ժամանակին… Կարդալ »

Ցնորամիտ բարբաջանքի և բացիլների օգտակարության մասին

Հայաստանում բացի առողջապահական կորոնավիրուսը, նաեւ քաղաքական կորոնավիրուս է տարածվում եւ դա կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերի մահվան: Սա մեր հայրենիքի վարչապետի պաշտոնը զբաղացնող անձնավորության բառամթերքն է: Սա է մեր երկրի ղեկավարի գարշելի դեմքը: Աշխարհի բոլոր երկրներում կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ կոշտ քննադատում են օրվա իշխանությանը, նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ: Բայց ոչ մի… Կարդալ »

Թույլ տվողիս մի նայեք

Բանից պարզվում է, որ մեր հայրենիքի վրա պատրաստվում է աննախադեպ հարձակում «անցյալի ուժերի կողմից»: Համաժողովրդական սերը վայելող լավ դերասանից քաղաքական բայղուշի վերածված Միքայել Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի սրտաճմլիկ ուղերձ, որն աչքի է ընկնում իր պատեհապաշտությամբ: Օպորտունիստ դերասանը բառեր չի խնայել հանրության շրջանում դարձյալ ատելություն սերմանելու և ժողովրդին նորից մերոնց ու ոչ-մերոնց… Կարդալ »