Թեմա. Բռնցքամարտ

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով.ԿԳՄՍ

  Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ և պարտություն կրել: Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 1/16 եզրափակչում նա մենամարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել՝ երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն: Հավաքականի գլխավոր մարզիչ… Կարդալ ավելին »

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանն այսօր կպայքարեն մեդալի համար

  Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը. Հայաստանից պայքարը շարունակում է 2 բռնցքամարտիկ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բաչկովն ու Չալոյանը կանցկացնեն 1/4 եզրափակչի իրենց մենամարտերն ու հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Բաչկովը երեկոյան կմենամարտի թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի… Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

  Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր 2020 թվականի նոյեմբերից: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել է 66 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ։ Հայաստանի երիտասարդական հավաքականից առաջնությանը մասնակցել է 11 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հովհաննես Փափազյանին է հաջողվել դառնալ մեդալակիր։ +91 կգ քաշային կարգում Փափազյանը նախ հաղթել է էստոնացի Մարիո Էրյազովին,… Կարդալ ավելին »

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում.ԿԳՄՍ

  Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69 կգ քաշային կարգի եզրափակչում Գուրգեն Մադոյանը հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Սամոֆալովին, իսկ 75 կգ քաշային կարգի չեմպիոնական մենամարտում… Կարդալ ավելին »

Հայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Բելառուսը ներկայացնող Նազիր Բակշիևին

Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը (17-1, 2 КО) նոկաուտի ենթարկեց Նազիր Բակշիևին (5-10-3, 0 КО): AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ մենամարտը տեղի է ունեցել Կիևի «Ատլաս» ակումբում՝ բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում: Արամ Ֆանիյանը 8 ռաունդանոց մենամարտի առաջին ռաունդի երկրորդ րոպեին նոկաուտի ենթարկեց Բելառուսը ներկայացնող Նազիր Բակշիևին: Պարբերականը նշում է, որ Արամ Ֆանյանը ռինգ է… Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ աշխարհի չեմպիոն

Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում վայրկյաններ առաջ 51 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչուհուն և նվաճեց ոսկե մեդալ

Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուրք մրցակցին ու հաղթանակը նվիրել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Սարգիս Պետրոսյանը նվաճել է Հունաստանում  կայացած քինգ բոքսինգի ADRENALIN  EXPLOSION  WKF  Mediterranean champion մրցաշարի հաղթողի կոչումը: Մարտիկը պարտության է մատնել թուրք Յասին Յավաշին: Պետրոսյանը այս հաղթանակը նվիրել է ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Կանադան ներկայացնող Էրիկ Բազինյանը նվաճել է WBA վարկածով չեմպիոնական գոտին

Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտով հաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ: Մոնրեալում կայացած չեմպիոնական մենամարտում Բազինյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում: Այս հաղթանակի արդյունքում Բազինյանը նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին: Ավելի վաղ հայ բռնցքամարտիկը, ով կարիերայում դեռևս պարտություն չի կրել, չեմպիոն էր դարձել նաև WBO վարկածով: Հավելենք, որ… Կարդալ ավելին »

Գոռ Երիցյանը հաղթեց Ալի Ֆունեկային` շարունակելով մնալ անպարտելի

Այսօր` հուլիսի 28-ին, Սոչիում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը: Կիսամիջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը: Այսպիսով, հայ բնցքամարտիկը շարունակում է իր անպարտելիության շարքը: 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը… Կարդալ ավելին »

Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տարավ (լուսանկարներ, տեսանյութ)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի հետ: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած կարևոր մենամարտում Աբրահամը հաղթեց մրցավարների որոշմամբ: Ամբողջ մենամարտի ընթացքում մեր հայրենակիցը բավականին մեծ առավելություն ուներ: 10-րդ ռաունդում Նիլսենը նոկդաունի ենթարկվեց: Արթուրը դառնում է վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Աբրահամն ավելի… Կարդալ ավելին »