Կանադան ներկայացնող Էրիկ Բազինյանը նվաճել է WBA վարկածով չեմպիոնական գոտին

Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտով հաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ:

Մոնրեալում կայացած չեմպիոնական մենամարտում Բազինյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում: Այս հաղթանակի արդյունքում Բազինյանը նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին:

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկը, ով կարիերայում դեռևս պարտություն չի կրել, չեմպիոն էր դարձել նաև WBO վարկածով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ Էրիկ Բազինյանը ծնվել է 1995 թվականին, Երևանում: Բռնցքամարտիկը Կանադա է տեղափոխվել 2011 թվականին: Բազինյանի ակտիվում 21 հաղթանակ կա, որոնցից 16-ը՝ նոկաուտով:

 

Armsport

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով