Թեմա. Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով.ԿԳՄՍ

  Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ և պարտություն կրել: Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 1/16 եզրափակչում նա մենամարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել՝ երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն: Հավաքականի գլխավոր մարզիչ… Կարդալ ավելին »

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

  Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ 55 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի… Կարդալ ավելին »

Մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը. հայտնի են բազմամարտի տղամարդկանց մեդալակիրները

  Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 15-ամյա Համլետ Մանուկյանը (76,2 միավոր): Մնացած գործիքների եզրափակիչները կայանալու են վաղը՝ փետրվարի 17-ին:

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

  Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը: Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել միայն մեկ պարտություն: Վաստակած… Կարդալ ավելին »

Սա մեր ուժային եռամարտի 3-րդ առաջնությունն է․ Լևոն Քոչարյան

  «ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի համատեղ անցկացված 2021թ․-ի Ուժային եռամարտի առաջնության ամփոփումը»,-տեսանյութին կից գրել  է Լևոն Քոչարյանը

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները.ԿԳՄՍ

  Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը: Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի… Կարդալ ավելին »

Լրատվամիջոցների հավատարմագրում՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության համար

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար: Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել. Հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերությունները կամ ռադիոընկերությունները, հայկական սպորտը լուսաբանող տպագիր լրատվամիջոցները, ամբողջությամբ սպորտային կամ սպորտային բաժին ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները։ Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեով ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետք է ուղարկեն լրատվամիջոցի ղեկավարի հաստատած դիմումը՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, ԶԼՄ-ի հասցեն, լրատվամիջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրողի ազգանունը, անունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը՝ կցելով լուսանկար: Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած վկայականի լուսապատճենը և բնօրինակը։ Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման վկայական չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվամիջոցի առանձնացված ստորաբաժանումը։ Հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները կտեղեկացվեն ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության օրվա, ժամի և անցկացման վայրի մասին (տեղեկատվությունը լրատվամիջոցին փոխանցելու… Կարդալ ավելին »

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

  Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ: Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան): Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:… Կարդալ ավելին »

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանն այսօր կպայքարեն մեդալի համար

  Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը. Հայաստանից պայքարը շարունակում է 2 բռնցքամարտիկ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բաչկովն ու Չալոյանը կանցկացնեն 1/4 եզրափակչի իրենց մենամարտերն ու հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Բաչկովը երեկոյան կմենամարտի թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի… Կարդալ ավելին »

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

    Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։ Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 12-13-ը: Ուկրաինայի 21 մարզերից 273 մարզիկ է մասնակցել մրցաշարին, որոնց թվում նաև Ուկրաինայի ձյուդոյի առաջատար մարզիկներ են եղել։ Մասնավորապես՝ Արտյոմ Լեսյուկին, Դիլշոտ Խալմատովը, Բոգդան Յադովը, Կարո Մարանդյանը, Արտյոմ Խոմուլինը, Գևորգ Մանուկյանը, Սերգեյ… Կարդալ ավելին »