Թեմա. Տեխնոլոգիա/Ինովացիա

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.amկայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: Վարչապետը նշել է, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու… Կարդալ ավելին »

Որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը. Իվետա Տոնոյանը` Եվրանեսթում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկվում էր կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրները: Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը. «Նախևառաջ ցանկանում եմ արձանագրել, որ անչափ կարևորում եմ այս քննարկումը, կարծում եմ` թեման արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Կիբերանվտանգությունը բազմաթիվ երկրներում այլևս ազգային անվտանգության հարց է դարձել: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմանը զուգընթաց,… Կարդալ ավելին »

Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն… Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես… Կարդալ ավելին »

Հայկական մշակման լարով անօդաչուն փորձարկվում է Սինգապուրում

Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով: Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը: Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ… Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցել է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով: Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և… Կարդալ ավելին »

«Հայկ մեկ» ընկերությունը կշարունակի զենք արտադրել

Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկով երկարացվել է «Հայկ Մեկ» ընկերության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը: Սրանով ընկերությանը թույլատրվելու է ևս 5 տարի ռազմամթերք արտադրել: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը 2012 թվականից այսօր կատարել է զենքի արտադրության 0,5 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:   Ռազմ.ինֆո

Սոցիալական ցանցերը երեխաներին ավելի դժբախտ են դարձնում. գիտնականներ

Բրիտանական Շեֆիլդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ երեխաները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, այնքան ավելի դժբախտ են իրենց զգում կյանքի բոլոր ասպեկտներում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ The IZA Institute of Labor Economics ինստիտուտի համար արված հետազոտության համաձայն, նույնիսկ մեկ ժամ սոցցանցերում գտնվելը 14%-ով նվազեցնում է հավանականությունը, որ երեխան ամբողջությամբ գոհ կլինի իր կյանքից: Ըստ… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին… Կարդալ ավելին »

Բացվել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը. ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական ու արդյունավետ

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավ¬ել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման… Կարդալ ավելին »