Թեմա. Ադրբեջան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

  Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Խաչմազի շրջանի Գուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք։ Այդ երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից հայտնում են, որ ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Նշենք, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր հաղորդվում է Ադրբեջանի տարբեր շրջաններում գրանցվող ստորգետնյա ցնցումների մասին։

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում

  Ադրբեջանի Սաաթլի շրջանում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 21:38-ին։ Այս մասին հայտնում են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական   կենտրոնից։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Սաաթլի շրջանում։ Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Բեյլագանում։

Վրաստանում և Ադրբեջանում երկրաշարժեր են

  Ադրբեջանում և Վրաստանում այսօր երկրաշարժեր են գրանցվել։ Մասնավորապես Ադրբեջանում երկրաշարժը գրանցվել է Բաքվին սահմանակից Հաջիգաբուլի շրջանում՝ առավոտյան 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։ 2,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

  Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։ Էպիկենտրոնը, ըստ տեղի լրատվամիջոցների, եղել է Գանձակում՝ Զաքաթալայից 8 կմ հեռավորության վրա։ Ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,7 մագնիտուդ։ Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։

Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

  Ադրբեջանում՝ Իսմայիլինի շրջանում, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին վկայում են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում՝ Իսմայիլի սեյսմակայանից 6 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

  Ադրբեջանում տեղական ժամանակով 10։14 րոպեին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվում է Ջալիլաբադ կայանից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, երկրաշարժն էպիկենտրոնում զգացվել է 4 բալ, այլ շրջաններում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ըստ ադրբեջանակական լրատվամիջոցների՝ երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում ևս։ Այն զգացվել է նաև Իրանի Փարսաբադում։ Զոհերի ու ավերածությունների… Կարդալ ավելին »

Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում է

  Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի… Կարդալ ավելին »