Թեմա. Ադրբեջան

Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում է

  Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի… Կարդալ ավելին »

Ադրբեջանական ՊՆ-ն հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգության հետևանքով 2 վիրավորի մասին

  ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Հայկական կողմը պատասխան կրակ է վարում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է կրակոցների հետևանքով իրենց կազմում 2 վիրավորի մասին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

  3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի  Շեմախիի շրջանի տարածքում, հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը: Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:27-ին (UTC 11:27): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորության վրա և գտնվում է ութ կիլոմետր խորության վրա: 3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը… Կարդալ ավելին »

Ադրբեջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 23-ին ժամը 07:08-ին Ադրբեջանի Ղազախ կայարանից 41 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է minval.az-ը։ Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ երկրաշարժի օջախը գտնվել է 17 կմ խորության վրա: Ցնցումները եղել են 3 բալ ուժգնությամբ:

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության:Այս մասին տեղեկացնում  է  Արցախի Տեղեկատվական շտաբը: Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում,… Կարդալ ավելին »

Известия․ Ադրբեջանական զորքը դուրս է եկել Շուշիից

Ադրբեջանական զորքը հեռացել է Շուշիից։ Այս մասին հաղորդում է ռուսական Известия-ն։ Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը տեխնիկան ուղեկցել են մշտական տեղակայման վայր։ Բանակի դուրսբերման կադրերը ցուցադրվել է «Известия» հեռուստաալիքով։   Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման համաձայնության էին հասել։ Պարտավորությունների իրականացման վերահսկողությունը վստահվել է ՌԴ խաղաղապահ ուժերին։

Ադրբեջանական բանակը մուտք գործեց Աղդամի շրջան

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի շրջան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ   նախարարությունը։ Ադրբեջանական բանակը դա իրականացրել է համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությամբ հայկական կողմի ստանձնած պարտավորության։

Քարվաճառից հայկական զորքերը դուրս չեն բերվի. ժամկետը երկարացվեց

Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Քարվաճառից զորքերը դուրս բերելու համար։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն Քարվաճառի շրջանն այսօր պետք է հանձնվեր Ադրբեջանի Հանրապետությանը։

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը:Այս մասին  տեղեկացնում  է  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: