Թեմա. Եվրոպա

2010-ին Ադրբեջանը խոշտանգել ու սպանել է ՀՀ քաղաքացու .ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 2010 թվականին Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը խոշտանգել, ապա սպանել է մոլորված ու սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին: ՄԻԵԴ-ի որոշման մեջ գրված է, որ խախտվել են Սարիբեկյանի իրավունքները կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների և անձնական արժանապատվության նվաստացման արգելում) հոդվածներով։ 6 կողմ, մեկ դեմ ձայներով որոշվել է, որ… Կարդալ ավելին »

Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներն ավերել են Շառլ Ազնավուրի սիրելի Le Fouquet’s ռեստորանը

Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այնտեղ հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներ։ Նշվում է, որ Le Fouquet’s հաճախ էր այցելում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

Մենք անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով. ԵԺԿ նախագահ

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես,  նշվում է. «Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի… Կարդալ ավելին »

Լոնդոնում ցուցադրվել է Քադիր Աքընի՝ ցեղասպանության մասին պատմող «RED» ֆիլմը

Լոնդոնում տեղի է ունեցել թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընի պատրաստած Հայոց ցեղասպանության և հնչակյան կուսակցության հայտնի գործիչներից Փարամազի (Մատթեոս Սարգսյան) վերաբերյալ «RED» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Աղբյուրի փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել է «Թուրքական և քրդական համայնքի համերաշխության կենտրոնի» կողմից, որի ժամանակ Աքընը նաև իր գրքերն է մակագրել: Մասնակիցներից գրող Այդըն Չուբուքչուն ելույթում նշել է, որ ծայրաստիճան կարևոր… Կարդալ ավելին »

Բելգիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Վենետիկի հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար: Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի… Կարդալ ավելին »

Ստամբուլում կկայանա ՌԴ, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների գագաթնաժողովը

Հոկտեմբերի 27-ին, Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ տեղի կունենա սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Մամուլի խոսնակի փոխանցմամբ` քառակողմ գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել սիրիական հակամարտությանը վերաբերող բոլոր ոլորտները, ներառյալ` ներկա իրավիճակը, Իդլիբի շուրջ համաձայնությունն… Կարդալ ավելին »

Իտալիայում շուրջ 3 միլիոն մարդ տառապում է սովից

Իտալիայի «Coldierti» միությունը հայտարարել է, որ այդ երկրում 2 միլիոն 700 մարդ տառապում է սննդի պակասից ու սովից: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Coldierti» միությունը երեքշաբթի օրը Սննդի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարել է, որ այս մարդիկ վերջին մեկ տարում դիմել են երկրի տարածքով մեկ աշխատող չքավորներին սնունդ մատակարարող կենտրոններ, կամ փոստի միջոցով սննդային փաթեթներ են ստացել: ՄԱԿ-ի… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին… Կարդալ ավելին »