Թեմա. իրան

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի… Կարդալ ավելին »

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է… Կարդալ ավելին »

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է… Կարդալ ավելին »

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում։ Այս մասին հայտնում է Իրանական սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի օջախը գտնվում  է 19 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվում է Խորմոզղան նահանգում։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին հաղորդումներ չկան։

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը: Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի… Կարդալ ավելին »

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Իրանում մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը, ով կորոնավիրուսի նոր տեսակով էր վարակված, հայտնում է independent.co.uk կայքը ` հղում տալով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը: Տեղեկությունների համաձայն` Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։

Իրանում հինգ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: «Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Այլ պատգամավորները կանցնեն փորձարկում»,-ասել է նա: Աբբասին ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 100-ով

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Fars գործակալությանը: «Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 245-ի, միևնույն ժամանակ մահացածների թիվն արդեն 26 է»,- տեղեկացնում է իրանական գործակալությունը: Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

Իրանում ՀՀ դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում: «Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն: Իհարկե, կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝… Կարդալ ավելին »

Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի գործողությունները համաչափ պատասխան են ԱՄՆ կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, և իրենք հարված են հասցրել այն բազային, որի կողմից հարձակման է ենթարկվել իրանցի գեներալը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: «Իրանը նախաձեռնել է համաչափ պատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով բազային, որի… Կարդալ ավելին »