Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 100-ով

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Fars գործակալությանը:

«Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 245-ի, միևնույն ժամանակ մահացածների թիվն արդեն 26 է»,- տեղեկացնում է իրանական գործակալությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 26-ին, Իրանը տեղեկացրել էր վարակման 139 և մահվան 19 դեպքի մասին:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով