ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 16:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ Թ․), «Opel» (վարորդ՝ Գ․ Մ․ ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Շ․ ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Գ․ Մ-ն, ուղևորներ՝ Թ․ Խ․-ն (ծնված 1993 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1967 թ․), և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի տուժած Ա․ Մ․-ին (ծնված 1973 թ․) փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով