Թեմա. իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ Ներկա են եղել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Կարեն Ասրյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի հավաքականի անդամները: Մրցաշարի առաջին խաղափուլը կմեկնարկի… Կարդալ ավելին »

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն առաջիկայում կայցելի Հայաստան

Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան: «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտականությունն է մեծացնել ՀՀ–ի պաշտպանական ներուժը» »,- ասել է Սեբաստիեն Լեկորնուն RTL ռադիոկայանի եթերում։

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

  Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են ծրագրի իրագործելիության վերլուծությունն ամբողջացնելու նպատակով կատարվող աշխատանքը, կառուցապատողների, բանկերի և շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումների, առկա տվյալների ուսումնասիրությունների արդյունքում նախանշված մոտեցումները։ Նախնական առանձնացվել են բոլոր կողմերի համար ծրագիրը… Կարդալ ավելին »

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին

  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Տուսկ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության, երկրի կայուն զարգացման ապահովման գործում… Կարդալ ավելին »

«Հավերժ փա՜ռք և խոնարհում․ Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի». Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել

  Եռաբլուրում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել։ Երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրառում և կից լուսանկարներ են հրապարակվել․ «Հավերժ փա՜ռք և խոնարհում: Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի»:

Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին. Պարգև սրբազան

  Արցախի հոգևոր թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության օրվա առիթով և ասել. Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ հայությանը Արցախի անկախության տոնի առթիվ: Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին: Օրհնությամբ, աղոթիւք եւ բարի մաղթանօք՝ ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության. կաթողիկոս

  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության օրվա առիթով. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների համար հանդես է եկել բանախոսությամբ

  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտների համար հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել նրանց հարցերին և հանձնել  ավարտական վկայականները։Հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: Շուրջ 70 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 50 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային… Կարդալ ավելին »

Այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

  Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է՝ պետական-քաղաքական գործչի, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ Հայաստանի և ազատ ու ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը: Այս մասին ասվում… Կարդալ ավելին »