Թեմա. Արտաքին քաղաքական

Տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը

Փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 214 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը:

Հայաստանն անցնում է հարձակողական ստրատեգիայի․ միակ ելքը հակառակորդի ջախջախումն է.1in.am

Հայաստանի պաշտպանության ընդհանուր քաղաքականության մեջ շատ լուրջ, հայեցակարգային փոփոխություններ են տեղի ունենում՝ հաշվի առնելով թե՛ գլոբալ միտումները և թե՛ տարածաշրջանային իրադրությունն ու Ադրբեջանի հետ հակամարտության հանգամանքը։ Մեր Զինված ուժերը պաշտպանողական ռազմավարությունից անցում են կատարում հարձակողական ռազմավարությանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ մեր Զինուժը չի պատրաստվում մշտապես մնալ պաշտպանական դիրքերում, և… Կարդալ ավելին »

ՀԱՊԿ անդամները չեն շնորհավորել Հայաստանին

Արդեն մի քանի օր է հայկական և ռուսական լրատվամիջոցները վերլուծում են, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին և Նիկոլ Փաշինյանին` ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, սակայն միայն ՌԴ-ն չէ, որ չի շնորհավորել Հայաստանին, այլ նաև Բելառուսը և Ղազախստանը։ Շնորհավորանքներ Ընդունված միջազգային դիվանագիտական նորմերի համաձայն, «Իմ քայլն» ու Նիկոլ… Կարդալ ավելին »

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու․ ԱԳՆ խոսնակ. Yerkir.am

Հայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ  երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում … Կարդալ ավելին »

Երևանում հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ.168.am

Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգևորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիտորինգի տակ գտնվելուց հանելու և տեղափոխելու պոստմոնիտորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության… Կարդալ ավելին »

Առաջին անգամ կարողացանք Հայաստանի հետ հայտարարություն համաձայնեցնել. Մամեդյարովը դրական է գնահատում հանդիպումը Միլանում

-Նախօրեին կայացան հանդիպումներ ՀՀ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք, իմ կարծիքով, շատ օգտակար էին, – ասաց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի ամենամյա նիստին Միլանում: Ըստ նրա, դրանք շատ ինտենսիվ կոնսուլտացիաներ էին, կայացան տեսակետների լուրջ փոխանակումներ: Այս տարիների ընթացքում առաջին անգամ կողմերը կարողացան հայտարարության տեքստ համաձայեցնել հանդիպման… Կարդալ ավելին »

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը․ Լուկաշենկո

«Մեր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը», – այդ մասին ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ Սանկտ Պետերբուրգում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Մենք համաձայնեցրինք նշանակման գործընթացը․ դա կլինի անհատական հարցազրույց ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուր ղեկավարի հետ, և այնուհետև… Կարդալ ավելին »

Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Մարիա Զախարովա

Հայաստանի  վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։ «Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասաց նա։ Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ… Կարդալ ավելին »

Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվել

Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։ Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ–Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ… Կարդալ ավելին »