Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու․ ԱԳՆ խոսնակ. Yerkir.am

Հայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ  երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- նշեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում  կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը հայկական պատվիրակությունը ևս մասնակցել է, այդ ժամանակ մեր երկիրը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով