Թեմա. Ռուսաստան

Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում է

  Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի… Կարդալ ավելին »

«Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան». Պեսկով

  Ռուսական պատվիրակությունը բանակցությունների նոր փուլի վայր կժամանի չորեքշաբթի կեսօրին և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը: «Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյան մոտ մեր պատվիրակությունը կլինի տեղում: Կսպասենք ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,- ասել է Պեսկովը: Նոր հանդիպման վայրի… Կարդալ ավելին »

Новая партия гуманитарного груза из Москвы в Ереван отправлена накануне вечером

Новая партия гуманитарного груза из Москвы в Ереван отправлена накануне вечером. В гуманитарный груз весом 50 тонн вошли лекарственные препараты, медикаменты и медицинское оборудование, детская одежда, а также различные товары первой необходимости. Помощь собрана усилиями армян России. Отметим, за последние пять недель сотни тонн гуманитарной помощи доставлены из России в Армению. Посольство Армении в России

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի ֆեյսբուքյան էջի գրառումից:    

Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում

Մոսկվայում մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում ՌԴ մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքը: «Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի… Կարդալ ավելին »

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հինգերորդ մարդն է մահացել

Մոսկվայում մահացել է 69-ամյա կինը, որի մոտ COVID-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ տեղեկացնելով, որ վերջինիս մոտ նաև կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ է եղել: «Հիվանդանոցում 69-ամյա կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել: Բժիշկները կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համալիր բուժում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են Մոսկվայի առողջապահության… Կարդալ ավելին »

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով. ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում: Այս պահի դրությամբ ապաքինվել է 49 մարդ: «Ռուսաստանի Դաշնության 62 շրջաններում այսօրվա դրությամբ արձանագրված է 1264 դեպք: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել… Կարդալ ավելին »

Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կարող է նրան հնարավորություն տալ 2024 թվականին վերընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը: ՌԴ նախագահը նոր ժամկետի մասին չի խոսել և ասել է, որ դա կախված կլինի համավարակի տարածման մակարդակից: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է… Կարդալ ավելին »

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը: Վարակման մի դեպքը գրանցվել է Նովգորոդ քաղաքում, հինգը` Մոսկվայում: Նրանք բոլորը եկել էին Իտալիայից: ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից… Կարդալ ավելին »

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

  Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել,… Կարդալ ավելին »