Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության հարցում. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդակցություններ սահմանազատման վերաբերյալ, քանի որ Մոսկվան ունի տեղագրական նյութեր։

«Միշտ պատրաստ ենք հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար: Հուսով ենք, որ Երևանում կգերակայի այն ըմբռնումը, որ եռակողմ համաձայնագրերի իրականացումը ամենահուսալի ճանապարհն է։ Եվ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողներին ներգրավելը, որոնց գործունեությունն ուղղված է Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը կոտրելուն և ՌԴ–ի հարևանությամբ անկայունության ևս մեկ աղբյուր ստեղծելուն»,–ասել է Միխայիլ Գալուզինը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով