ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է

 

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Միրզաջանյանը Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, փրկարար-հոգեբանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում քաղաքացու հետ զրույցի են մտնում ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվում է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացին օտարերկրացի է, ազգությամբ՝ ռուս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով