Թեմա. ԱՄՆ

Սենատորը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել՝ արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևը

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ: Թուրքական «Ahaber»-ի փոխանցմամբ՝ Գրեմը axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:… Կարդալ ավելին »

«Հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել իր տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ». The Washington Times-ի անդրադարձը

Ամերիկյան The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», դրա արդյունքներին՝ հիշեցնելով, որ շուտով կլրանա նշանակալի իրադարձության մեկ տարին: Հետադարձ հայացք գցելով կատարված իրադարձություններին՝ հեղինակը գրում է, որ նախորդ տարվա ապրիլին «հմուտ բարեփոխիչ Նիկոլ Փաշինյանն իշխանությունն իր ձեռքն առավ, իսկ մերօրյա ռազմական առաջնորդներից, նախկին ԽՍՀՄ-ին և Ռուսաստանին մոտ պաշտոնյաներից բաղկացած… Կարդալ ավելին »

Իրանը և Ռուսաստանը նախազգուշացնում են. Կովկասն ամերիկամետ ահաբեկիչների թիրախների ցանկում է

Աշխարհում շատերն անտեսեցին այն նախազգուշացումը, որ մարտի 12-ին Բաղդադում հնչեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաք կատարած եռօրյա այցի ժամանակ։ Իրանական «Fars News» գործակալության տեղեկացմամբ, Ռոհանին հանդես գալով իրաքյան պետական գործիչների, ցեղային և կրոնական առաջնորդների առջև, հայտարարել է. «Ահաբեկչության խնդիրը, իհարկե, դեռ չի դադարել, և միանգամայն հնարավոր է, որ ահաբեկիչները տարբեր եղանակներով խնդիրներ ստեղծեն տարածաշրջանի բնակիչների… Կարդալ ավելին »

Միացյալ Նահանգներն ահաբեկիչներին տեղափոխում է Աֆղանստան ու Պակիստան

  Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «ԱՄՆ-ն այժմ փորձում է ահաբեկիչներին տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ ծովային ու ցամաքային, Իրաքից և Սիրիայից տեղափոխել Պակիստան և Աֆղանստան»: Հիշյալ հանձնաժողովի հավաստմամբ, ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Միացյալ Նահանգները տարածաշրջանում աջակցում է ահաբեկիչներին: Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն անդրադառնալով իր… Կարդալ ավելին »

«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա». Ջոն Բոլթոն

«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա նշեց, որ սա 1997 թվականից հետո ԱՄՆ նախագահի առաջին խորհրդականի այցն է Հայաստանի Հանրապետություն: Բոլթոնը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը տևել է 1 ժամ 20… Կարդալ ավելին »

Տեխասում մզկիթի վրա հարձակված անձը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել

Տղամարդը, ով հրդեհել էր ԱՄՆ-ի Տեխաս նահանգի մզկիթներից մեկը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ռոյտերսի հաղորդմամբ, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասել են.«Չորեքշաբթ օրը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն Սիթիի հարավ-արևմտյան արվարձանի Վիկտորյա քաղաքի իսլամական կենտրոնում 2017թ. մարտին հրդեհ վառած Մարկ Փերեզը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել»: Վիկտորյա քաղաքի իսլամական կենտրոնը այս հանցագործությունը ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ ահագնացող քայլերի մի մասն է… Կարդալ ավելին »

«Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ: 1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը, աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանի անդրադարձը դեսպան Միլսի աղմկահարույց հայտարարությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «հեռացող մեսիջ է» որակել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» հայտարարությունը: Հիշեցնենք, որ դեսպանը նման հայտարարությամբ հանդես է եկել EVN Report-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ կգործադրի Իրանի դեմ

Շարունակելով ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունը, ԱՄՆ-ն երեքշաբթի օրը պատժամիջոցներ է գործադրել իրանական 20 բանկերի, ընկերությունների ու կառույցների դեմ: Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը իրանական 20 բանկերին, ընկերություններին ու կառույցներին պատժամիջոցների ցուցակում է ներառել՝ Ընչազուրկների հավաքազորի կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապերի պատճառով: ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ ևս  իրանական ու  արտասահմանյան… Կարդալ ավելին »