Տեխասում մզկիթի վրա հարձակված անձը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել

Տղամարդը, ով հրդեհել էր ԱՄՆ-ի Տեխաս նահանգի մզկիթներից մեկը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ռոյտերսի հաղորդմամբ, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասել են.«Չորեքշաբթ օրը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն Սիթիի հարավ-արևմտյան արվարձանի Վիկտորյա քաղաքի իսլամական կենտրոնում 2017թ. մարտին հրդեհ վառած Մարկ Փերեզը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել»:

Վիկտորյա քաղաքի իսլամական կենտրոնը այս հանցագործությունը ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ ահագնացող քայլերի մի մասն է համարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դոնլադ Թրամփի իշխանության գալուց ի վեր, հատկապես մուսուլմանների դեմ նրա միգրացիոն հրամանագրից հետո, ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ բռնություններն ու իսլամական կենտրոների վրա իրականացվող հարձակումները ավելացել են:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով