Շարունակելով ԻԻՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունը, ԱՄՆ-ն երեքշաբթի օրը պատժամիջոցներ է գործադրել իրանական 20 բանկերի, ընկերությունների ու կառույցների դեմ:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը իրանական 20 բանկերին, ընկերություններին ու կառույցներին պատժամիջոցների ցուցակում է ներառել՝ Ընչազուրկների հավաքազորի կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապերի պատճառով:
ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ ևս իրանական ու արտասահմանյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ տարբեր պատրվակներով, այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի հետ առնչության պատճառով :
ԱՄՆ գանձապահության նախարարության տեղակալ Սիգալ Մանդելքերն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ավելի շատ քայլեր պիտի ձեռնարկի պահակազորի դեմ:
Իսլամական հեղափոխության պահակազորը տարածաշրջանում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ պայքարում հիմնական դերակատարություն ունի:
Parstoday