Թեմա. Ռուսաստան

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը: Վարակման մի դեպքը գրանցվել է Նովգորոդ քաղաքում, հինգը` Մոսկվայում: Նրանք բոլորը եկել էին Իտալիայից: ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից… Կարդալ ավելին »

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

  Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել,… Կարդալ ավելին »

Ռուսաստանը թուրք ազգայնական գործչին հորդորել է խուսափել սադրիչ հայտարարություններ անելուց

Ռուսաստանն անթույլատրելի է համարում Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելիի սադրիչ հայտարարությունները մի քանի օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Բահչելին կոշտ հայտարարությամբ մեղադրել էր Ռուսաստանին թուրք զինվորների մահվան մեջ, որոնք առանց ռուսական կողմին տեղյակ պահելու առաջ էին շարժվել, ինչի հետևանքով էլ ընկել էին Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության տակ։ «Մենք ապշած ենք… Կարդալ ավելին »

Ռուսական զինվորական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության հետ քննարկվելու են Իդլբի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները։ Քալընը նշել է, որ Իդլիբի հետ կապված Թուրքիան շարունակում է գործունեություն ծավալել և աջակցում է Բեռլինի գործընթացին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող… Կարդալ ավելին »

Քանի՞ ռուս զբոսաշրջիկ է մահացել Թուրքիայում 2019-ին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երհովը հայտնել է, որ 2019-ին Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում մահացել է 154 ռուս զբոսաշրջիկ։ Եվս 31-ը մահացել է Ստամբուլում։ Ըստ դեսպանի՝ մահացության պատճառներից են ճանապարհատրանսպորտային վթարները, ջրախեղդ լինելու դեպքերը, դժբախտ պատահարները և այլն։ Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, մահացության հիմնական  պատճառը մարդկանց խրոնիկ հիվանդություններն են։ Շարունակությունը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում:

Ռուսաստանն արդեն դադարեցրել է երկաթուղային և օդային կապերը Չինաստանի հետ

Ռուսաստանը նախատեսում է արտաքսել կորոնավիրուսով վարակված օտարերկրյա քաղաքացիներին: Այդ մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը : Ըստ նրա, մշակվել է ազգային ծրագիր, որն ուղղված է վիրուսի տարածումը կանխելու համար: Վիրուսն ներառվել  է  վտանգավոր հիվանդությունների ցանկում: «Այս նախագիծը թույլ է տալիս արտաքսել այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր կրում են այս հիվանդությունը», – ասաց Միշուստինը: Ռուսաստանը հաստատում է կորոնավիրուսային վարակի ընդամենը… Կարդալ ավելին »

«Ռուսական երկաթուղիները» պատրաստվում է խզել ՀՀ իշխանությունների հետ համաձայնագիրը. RTVI

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումներով»։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական RTVi լրատվական կայքին։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության նկատմամբ 7… Կարդալ ավելին »

Հրապարակվել Է Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը դստեր Հետ. 18+

Հերթական նորությունը Խաչատուրյան քույրերի գործով։ Այս մասին տեղեկանում ենք իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջից։ Հերթական նորությունը Խաչատուրյան քույրերի գործով․ Մենք շարունակում ենք ծանոթանալ գործի նյութերին։ Ստորև Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը և ապակոդավորված ձայնային հաղորդագրությունները, որոնք նա ուղարկել էր իր դստերը՝ Անգելինային․․․ Թողնում եմ առանց մեկնաբանության։ Եզրակացություններն արեք… Կարդալ ավելին »

Ռուսաստանն ու Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը. 3 մլրդ ռուբլու կորուստ է հաշվարկվել

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ: Այդ թռիչքից հետո դադարեցվել ենք թռիչքները դեպի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին: Վրաստանից դեպի Ռուսաստան վերջին թռիչքները այսօր… Կարդալ ավելին »

Հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը. NEWS.am

NEWS.am–իտեղեկություններով՝  հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Մեր տեղեկություններով՝  հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։ Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո… Կարդալ ավելին »