Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը:

Վարակման մի դեպքը գրանցվել է Նովգորոդ քաղաքում, հինգը` Մոսկվայում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք բոլորը եկել էին Իտալիայից:

ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:

Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով