Հրդեհ Գառնի գյուղում

Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 03:44-ին։
Այրվել են տան տանիքի (մոտ 250 քմ) փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 200 քմ, կից ավտոտնակի (մոտ 30 քմ), անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքը (մոտ 140 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով