Տավուշի հատվածում իրականացվող «սահմանազատումը» մարդկանց անվտանգության, իրավունքների կոպիտ խախտում է. Թաթոյան

 

«Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։

 

 

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է: Գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից:

 

Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ», – գրել է Թաթոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով