«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ սրբազանի առաջնորդած ազատագրական երթը:Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը: Հասկանալի է, թե ինչու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը:

Տպավորություն է, որ պարզապես վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մեկին մեկ նույն քարոզն է, նույն ատելությունն ու սուտը հայերի դեմ:

Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով