Հրդեհ Հրազդանի կիրճում

Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Սբ. Սարգիս» եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված փայտե տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։39-ին, մարվել՝ 19։41-ին։ Այրվել է տնակը (մոտ 50 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով