Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հինգերորդ մարդն է մահացել

Մոսկվայում մահացել է 69-ամյա կինը, որի մոտ COVID-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ տեղեկացնելով, որ վերջինիս մոտ նաև կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ է եղել:

«Հիվանդանոցում 69-ամյա կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել: Բժիշկները կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համալիր բուժում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են Մոսկվայի առողջապահության վարչության մամլո ծառայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ սա կորոնավիրուսից մահացության հինգերորդ դեպքն է Ռուսաստանում: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։

Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 620 000-ը, հիվանդությունից մահացել է 28 650 մարդ, ապաքինվել՝ 137 348-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով