Կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել Նավալնուն

Շտապօգնության խումբը յոթ րոպեում հասել է գաղութ, որտեղ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կրում էր իր պատիժը․ ևս երկու րոպե պահանջվել է հիվանդին հասնելու համար։
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են քաղաքային հիվանդանոցում:

«Դեպքի վայր ժամանած բժիշկները շարունակել են գաղութի բժիշկների կողմից արդեն իսկ իրականացվող վերակենդանացման միջոցառումները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրա համար ծախսվել է ավելի քան կես ժամ։ Սակայն հիվանդը մահացել է»,- նշել են հիվանդանոցից։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով