ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ տուժածներ չկան

Ապրիլի 26-ին, ժամը 12:29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ Հ․) և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ուղղել «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և դուրս բերել երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով