Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է

Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող։

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,այս մասին  հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Փաշինյանի ձեռք բերած համաձայնության արդյունքում Կիրանցի որոշ գյուղեր ու գերեզմաններ անցնելու են Ադրբեջանին։ Բնակիչները գերլարված են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով