Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Ներկա են եղել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Կարեն Ասրյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի հավաքականի անդամները:
Մրցաշարի առաջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով