Զինված հարձակում Կոտայքի մարզում

 

Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Հ. Ա․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրում գտնվող իր տան բակ և փորձել այնտեղ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել, կրակելով վնասել են ապակիները, սակայն ազդանշանը միանալուց հետո դիմել են փախուստի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով