Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ եւ ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով եւ չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։ Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, եւ բռնություններ գործադրելով՝ ճնշել ժողովրդական շարժումը: Մինչդեռ անգամ Վովա Գասպարյանը, Ալիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ մյուս ոստիկանապետերը` ինչքան էլ հավատարմորեն ծառայել են ժամանակի իշխանություններին, ժողովրդական ընդվզումների ժամանակ ինչ-որ սահմաններ աշխատել են չխախտել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իջեւանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու՝ ծառայել իր զեմլյակին եւ ամեն գնով պաշտպանել երկիրը դանդաղ հանձնելու նրա քաղաքականությո՞ւնը, թե՞ ժողովրդի կողմն անցնել։ Ի դեպ, երեկ իշխանական շրջանակներում խոսում էին, որ առաջիկա օրերին հնարավոր են ռուսական ազդեցության գործիչների ձերբակալություններ, որ հանրությանը ցույց տան, թե այս նոր շարժումն ուղղորդվում եւ կառավարվում է ռուսների կողմից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 05․ 24 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով