Մարտերը շարունակվում են. ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանին
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են՝ տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ: