Արցախի ՊԲ-ն կրկին հերքում է

 

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն՝ հերքելով ադրբեջանական հերթական կեղծիքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով