Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ հայ զինծառայող է վիրավորվել․ ՌԴ ՊՆ

 

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի (երկու), Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 4 երթուղով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով