Մենք անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով. ԵԺԿ նախագահ

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես,  նշվում է.

«Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունն, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները հանդիսանում են Հայաստանի հասարակության ժողովրդավարական հաջող զարգացման բանալին: ԵԺԿ-ն ուշադիր կերպով հետևում է նախընտրական քարոզարշավին, որը պետք է երաշխավորի հավասար պայմաններ մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար: Ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան է: Մենք մեծապես անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով: Այս ամենը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանը մեզ համար տարածաշրջանում կարևոր գործընկեր է, և մենք հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին:

Մենք պետք է ուսումնասիրենք երկկողմ համագործակցության հետագա հնարավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, քաղաքացիական հասարակության դերը, շարժունակության շուրջ գործընկերության իրականացումը և առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է իրականացնել վերոնշյալը Հայաստանի և հայ ժողովրդի համար: ԵԺԿ-ն ունի երկու դիտորդ – անդամ կուսակցություններ Հայաստանում՝ հանձինս Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ժառանգություն կուսակցության»:

tert.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով