Թեմա. Եվրոպա

Գերմանիայի ԱԳ նախարարն զգուշացրել է Թրամփի քաղաքականությունների կապակցությամբ

Գերմանիայի ԱԳ նախարարը հերթական անգամ զգուշացրել է միջազգային հարաբերություններում ԱՄՆ նախագահի քաղաքականությունների բացասական հետևանքների կապակցությամբ: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը երկուշաբթի օրը Բեռլինում ասել է. «ԱՄՆ-ի վարած քաղաքականության և նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի պատճառով, միջազգային համակարգը  հայտնվել է փլուզման եզրին»: Մաասը  որպես միջազգային համակարգի ոչնչացման վտանգի փաստարկ, ներկայացրել է… Կարդալ ավելին »

«Այլակարծության չընդունման երևույթը բնորոշ է միայն Հայաստանին». ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն

«Պրոֆեսիոնալ լրագրողը փորձում է ցանկացած իրավիճակում նպաստել իրադրության դրական փոփոխությանը, ուստի այսօր լրագրողների դերը խոսքի ազատության տարածման ու ամրապնդման, ժողովրդավարության կայացման գործում շատ մեծ է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգը։ Խոսելով Հայաստանում և միջազգային մեդիայի առջև ծառացած խնդիրների և խոսքի ազատության մասին, Մ. Գորինգը փաստեց, որ Հայաստանի մասով… Կարդալ ավելին »

Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում Շառլ Ազնավուրի հիշատակի արարողություն կազմակերպելու հնարավորությունը

Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ «Էրոպ-1» ռադիոկայանի տեղեկությամբ՝ այդ միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ ֆրանսիացի առաջնորդի հետ Երևան կժամանի նաև Շ. Ազնավուրը։   168.am

Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է փորձաքննություն. Figaro

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է բժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում է Figaro պարբերականը: «Դա սովորական պրակիտիկա է բնական մահվան պատճառը պարզելու համար: Փորձաքննությունը կկատարվի Նիմայի բժշկական կենտրոնում: Այս նորությունը չպետք է անհանգստության պատճառ լինի: Աշխարհահռչակ շանսոնեյի մահը բնական էր, ուղղակի պետք է պարզել մահվան հանգամանքները»,-  լրագրողների հետ զրույցում ասել է… Կարդալ ավելին »

Իտալիան վերանայում է Սաուդյան Արաբիայի հետ սպառազինական պայմանագրերը

Ի հետևանս Եմենի դեմ սաուդյան կործանիչների ոտնձգության և այդ երկրի անմեղ ժողովրդի հրի ու սրի մատնվելուն, Իտալիայի պաշտպանության նախարարը պահանջել է վերանայել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի պայմանագրերը: Նելով, որ Սաուդյան Արաբիայի հետ սպառազինական պայմանագրերը կնքվել են նախորդ կառավարությունների օրեք, Իտալիայի պաշտպանության նախարար՝ Էլիզաբեթա Թրենթան նշել է, որ ներկայումս իր երկիրը քննարկում է Սաուդյան Արաբիա ռումբի… Կարդալ ավելին »

Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու են Էրդողանի այցը

Գերմանիայում ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու կուսակցությունները շարունակում են բոյկոտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիք Գերմանիա կատարելիք այցը: Ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նախ «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», ավելի ուշ՝ «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:… Կարդալ ավելին »

Բրիտանիայի վարչապետ.«Կանգնած եմ Իսրայելի կողքին»

Սիոնիստական լոբբիներից մեկի կողմից կազմակերպած ընթրիքի ժամանակ, Բրիտանիայի վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է Իսրայելի անօրինական ռեժիմի նկատմամբ իր հավատարմությունը: ԻՌՆԱ գործակալության- հաղորդմամբ, երկուշաբթի երեկոյան «Իսրայելի հրեաներ»  միության համաժողվում, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շեշտել է, որ շարունակելու է դիմակայել «հրեատյացության ու ատելության տարծման» դեմ և աջակցելու է Իսրայելին: Անդրադառնալով Պաղեստինի խաղաղ քաղաքացիների դեմ սիոնիստ զորայինների… Կարդալ ավելին »

Անգելա Մերկելը հանդես է եկել Իդլիբի վերաբերյալ հայտարարությամբ

Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում  իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Կարևորելով ծայրահեղականների դեմ պայքարը՝ Մերկելը միևնույն ժամանակ ընդգծել է խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը: «Իդլիբում մարդկային աղետից անպայման պետք է խուսափենք»,- ասել է Մերկելն իր հայտարարության մեջ: Այս կապակցությամբ նա նշել է, որ խնդրի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության… Կարդալ ավելին »

Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ից 6-ը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Նախատեսվում են Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումները Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են թուրք-գերմանական հարաբերություններին, Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, տարածաշրջանային և միջազգային… Կարդալ ավելին »

ԵՄ-ն ընդգծեց ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ միությունընկշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, միության պաշտպանության և ԱԳ նախարարների նիստի ավարտին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասել է. «ԱՄՆ-ի սպառնալիքներին զուգահեռ, ՀԳՀԾ-ն պաշտպանելու և պահպանելու նպատակով, ԵՄ-ն կշարունակի ԻԻՀ-ի հետ համագործակցությունը»: «Իրանն ու այդ երկրի միջուկային հարցը դարձել են ԵՄ-ի գլխավոր մտահոգություններից մեկը»,-հավելել… Կարդալ ավելին »