Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ից 6-ը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

Նախատեսվում են Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումները Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են թուրք-գերմանական հարաբերություններին, Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է նաև, որ սեպտեմբերի 6-ին Հայկո Մաասը և Մևլութ Չավուշօղլուն մասնակցելու են Ստամբուլում գտնվող Գերմանական լիցեյի հիմնադրման 150-ամյակին նվիրված 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկի արարողությանը:

 

Աղբյուր`    Hürriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով