Թեմա. Եվրոպա

Դանիել Հաասը ներկայացրել է ՀՀ-ում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Պատվիրակության կազմում էր նաեւ KfW գերմանական զարգացման բանկի Կովկասյան տնօրեն Կլաուս Ֆայգելը: Փոխվարչապետի համոզմամբ՝ KfW գերմանական զարգացման բանկը կարեւորագույն դերակատարություն է ունեցել Հայաստանում վարկային մշակույթի ձեւավորման գործում, ինչի շնորհիվ… Կարդալ ավելին »

Հունաստանում 48 ժամով ազատ է արձակվել թուրք դիվանագետներին սպանած անձը

Պաշտոնական Անկարան դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը, որով 48 ժամով ազատ էր արձակվել 1991-1994թթ. թուրք դիվանագետների սպանած ազգությամբ հույն Դիմիտրիս Կուֆոդինասը։ Վերջինս «Նոյեմբերի 17» անվամբ հունական հեղափոխական կազմակերպության անդամ է։ Թուրքիայի արտգործանախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սա 4-րդ դեպքն է, երբ  նա մի քանի ժամով ազատ է արձակվում բանտից։ «Խստորեն դատապարտում ենք Հունաստանի պաշտոնյաների՝… Կարդալ ավելին »

«Վիսբադենյան Էրդողանը» ընդամենը 24 ժամ անց տապալվեց (տեսանյութ)

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։ Ավելի ուշ Վիսբադենի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում արտոնվել էր քաղաքում մարդակերպ արձանի տեղադրումը, սակայն ոչ ոքի հայտնի չէր եղել, որ… Կարդալ ավելին »

Մերկելի հետ հանդիպմանը Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տվել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած այն մտքին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և պետք է շուտափույթ ազատի այն, ասաց, որ սա կարող է նոր սրացում հաղորդի Արցախյան կարգավորման գործընթացին։ «Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տալիս։ Նախ՝ Հայաստանը… Կարդալ ավելին »

Վիզաների ազատականացման հարցում առաջընթաց կլինի և Գերմանիան կաջակցի այդ հարցում. Մերկել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսքով Անգելա Մերկելի այցը կարելի է պատմական որակել. «Այն էլ այն ժամանակ, երբ Հայաստանում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում»,- ասում է վարչապետը: Վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի, հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ հարցեր. «Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են, համատեղ գործողությունների օրակարգ կունենանք, որոնք կներառեն տարբեր ոլորտներ»: Անգելա Մերկելի խոսքով իրենք… Կարդալ ավելին »

Թուրքիան մտահոգված է` Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան: Ըստ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Թուրքիային անհանգստացնում է այն փաստը, որ Գերմանիայի կանցլերն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և հնարավոր է արդյո՞ք հնչեցնի «ցեղասպանություն» բառը: Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին, Երևանում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են քաղաքական փոփոխություններից… Կարդալ ավելին »

Արգելվել է Արցախ մեկնած գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է «սև ցուցակի» մեջ ներառել այն քաղաքական գործիչներին, ովքեր մեկնում են Արցախ։ Այս անգամ պաշտոնական Բաքվի թիրախում է հայտնվել  Բունդեսթագի պատգամավոր  և «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» անդամ Ալբերտ Վայլերը։ Վերջինիս մուտքը Ադրբեջան արգելվել է։ Վայլերը ներառված էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղեկցող պատվիրակության մեջ։ Օգոստոսի 23-25-ին Մերկելը կիրականացնի իր անդրկովկասյան այցը՝ մեկնելով Հայաստան,… Կարդալ ավելին »

Բրիտանիայի հետախուզության գործակալությունը մեղադրվում է Եվրամիությանը լրտեսելու մեջ

ԵՄ պաշտոնյաները կասկածում են բրիտանական հետախուզության գործակալություններին լրտեսելու մեջ: «Սպուտնիկ»-ի հաղորդմամբ, Եվրամիության պաշտոնյաները մտահոգված են  Բրեքզիթի վերաբերյալ հունիսի 5-ին Բրյուսելում կայացած բանակցություններից մի քանի ժամ անց  կարևոր փաստաթղթերին Բրիտանիայի կառավարության հասանելիության կապակցությամբ: Հաղորդման համաձայն, այդ փաստաթղթերը պարունակում էին Բրիտանիայի  գործունեության բացասական գնահատականը և եվրոպական շուկայում մնալու կամ դուրս գալու և այլ ոլորտները:   Parstoday

Գերմանիան հանդես է եկել ԱՄՆ-ից անկախ ֆինանսական վճարման համակարգ ստեղծելու պահանջով

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար, անհրաժեշտ է ԱՄՆ-ից անկախ ֆինանսական վճարման համակարգ ստեղծել»: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը երեքշաբթի օրն ընդգծել է ՀԳՀԾ-ի պաշտպանության համար,  ԱՄՆ-ից անկախ Եվրամիության կողմից ֆինանսական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը Նա անհրաժեշտ է համարել նաև ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների նկատմամբ ընկերություններին պաշտպանելն ասելով.«ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան ֆինանսական անկախ համակարգի կարիք… Կարդալ ավելին »

Թուրք ազգայնականը հեռացվել է շվեդական կուսակցությունից

Շվեդիայի «Կենտրոնական» կուսակցությունից հեռացվել է ծագումով թուրք Միքաել Յուքսելը։ Նա առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և պատրաստվում էր մասնակցել սեպտեմբերի 9-ին Շվեդիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես նշել է կուսակցության քարտուղարը, հեռացման գլխավոր պատճառն եղել է այն, որ Յուքսելը ժամանակին եղել է Թուրքիայի ազգայնական «Ülkü Ocaklar» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության շարքերում։ Յուքսելը հեռացվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ,… Կարդալ ավելին »