Իտալիայում շուրջ 3 միլիոն մարդ տառապում է սովից

Իտալիայի «Coldierti» միությունը հայտարարել է, որ այդ երկրում 2 միլիոն 700 մարդ տառապում է սննդի պակասից ու սովից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Coldierti» միությունը երեքշաբթի օրը Սննդի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարել է, որ այս մարդիկ վերջին մեկ տարում դիմել են երկրի տարածքով մեկ աշխատող չքավորներին սնունդ մատակարարող կենտրոններ, կամ փոստի միջոցով սննդային փաթեթներ են ստացել:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ ՖԱՕ-ն հոկտեմբերի 16-ը հռչակել է Սննդի համաշխարհային օրը, որ շարունակաբար նշվում է 1979 թվականից ի վեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրվա հռչակումը նպատակ ունի բարձրացնել աշխարհում սովի  հարցի նկատմամբ ուշադրությունը:

ՖԱՕ-ի վիճակագրական տվյալների համաձայն, աշխարհում 821 միլիոն մարդ տառապում է սովից ու թերսնումից: Երեխաների մոտ մահերի 45 տոկոսը տեղի է ունենում թերսնման պատճառով և աշխարհում սովի պատճառով կորուստը գերազանցում է ՁԻԱՀ-ին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով