Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

 

Ադրբեջանում տեղական ժամանակով 10։14 րոպեին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվում է Ջալիլաբադ կայանից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, երկրաշարժն էպիկենտրոնում զգացվել է 4 բալ, այլ շրջաններում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ըստ ադրբեջանակական լրատվամիջոցների՝ երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում ևս։ Այն զգացվել է նաև Իրանի Փարսաբադում։ Զոհերի ու ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով