Մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը. հայտնի են բազմամարտի տղամարդկանց մեդալակիրները

 

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունըՄրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն:

Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 15-ամյա Համլետ Մանուկյանը (76,2 միավոր):

Մնացած գործիքների եզրափակիչները կայանալու են վաղը՝ փետրվարի 17-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով