Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները.ԿԳՄՍ

 

Վաղը՝ դեկտեմբերի 21-ինհայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներըԸնտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

  1. Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
  2. Աղաջանյան Արամ – սամբո
  3. Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
  4. Ավագյան Կարեն – ծանրամարտ
  5. Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
  6. Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
  7. Գասպարյան Սամվել – ծանրամարտ
  8. Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
  9. Դանիելյան Էլինա – շախմատ
  10. Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
  11. Լալայան Վարազդատ – ծանրամարտ
  12. Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
  13. Հակոբյան Արթուր – սամբո
  14. Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
  15. Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
  16. Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
  17. Մհեր Մերջանյան – սամբո
  18. Մինասյան Գոռ – ծանրամարտ
  19. Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
  20. Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
  21. Մնացականյան Արմեն – սամբո
  22. Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով