Լրատվամիջոցների հավատարմագրում՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության համար

 

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերությունռադիոընկերությունտպագիր մամուլէլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել.

  • Հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերությունները կամ ռադիոընկերությունները,
  • հայկական սպորտը լուսաբանող տպագիր լրատվամիջոցները,
  • ամբողջությամբ սպորտային կամ սպորտային բաժին ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները։

Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեով ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետք է ուղարկեն լրատվամիջոցի ղեկավարի հաստատած դիմումը՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, ԶԼՄ-ի հասցեն, լրատվամիջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրողի ազգանունը, անունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը՝ կցելով լուսանկար:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած վկայականի լուսապատճենը և բնօրինակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման վկայական չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվամիջոցի առանձնացված ստորաբաժանումը։

Հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները կտեղեկացվեն ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության օրվա, ժամի և անցկացման վայրի մասին (տեղեկատվությունը լրատվամիջոցին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով իրազեկումը)։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-599-612, 091-77-88-91 (Կարինե Մանուկյան):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով