Թեմա. Ըմբշամարտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

  Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ 55 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի… Կարդալ ավելին »

Ըմբիշ Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

  Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր և կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակչում Եվրոպայի փոխչեմպիոնը 72 կգ քաշային կարգում մրցել է Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ և հաղթել 10։6 հաշվով: Եզրափակիչ փուլը կկայանա հոկտեմբերի 8-ին: Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Մ.… Կարդալ ավելին »

Ազատոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ընթացող Եվրոպայի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 4 մեդալ է նվաճել՝ երկուական արծաթե և բրոնզե: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Պապիկյանը, պայքարը սկսելով քառորդ եզրափակչից, նախ հաղթել է ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյին, ապա թուրք Էմրա Օրմանօղլուն, իսկ եզրափակչում զիջել է վրացի Թեյմուրազ Վանիշվիլուն: Ալիխանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով ավստրիացի Սիմոն Մարշլին, ապա թուրք Իսա Դեմիրին և հույն Գեորգիոս Կուգիումսիդիսին. եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևին: Մ-23 տարիքային խմբում Եվրոպայի բրոնզե մեդալակիր են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Ազատոճային ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Հաջորդիվ պայքարի են դուրս գալու հունահռոմեական ըմբիշները. Հայաստանի հավաքականն առաջնությանը ներկայացել է հետևյալ կազմով՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գուրգեն Ալեքսանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Եղիկյան (97 կգ) և Դավիթ Օվասափյան (130 կգ):

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։ Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Վիգուերասին: 1/8 եզրափակչում Մելիքյանը 9:0 հաշվով պարտության է մատնել լիտվացի Յուստաս Պետրավիչյուսին, 1/4 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է եղել հարավկորեացի Հանջա Չունից՝ 5:2: Եզրափակչում Արմեն Մելիքյանը պետք է մրցեր մոլդովացի Վիկտոր Չոբանուի հետ, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել գոտեմարտին: Կարեն Ասլանյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակներ է տոնել նորվեգացի Մորտեն Տորեսենի (8:0), Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմաիլովի (10:5), ֆրանսիացի Մամադասա Սիլայի (3:1) նկատմամբ: Եզրափակչում Ասլանյանի մրցակիցը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Պավրիզ Նասիբովը, հրաժարվել է պայքարից, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին: Սոֆիայի վարկանիշային մրցաշարին մասնակցել են նաև ազատոճային ըմբիշներ Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), որոնց, սակայն, չի հաջողվել օլիմպիական վարկանիշ նվաճել: Հայ ըմբիշների ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն աշխատանքային այցով մեկնել էր Սոֆիա, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլկվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է: Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե… Կարդալ ավելին »

Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով: Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կազմն ընտրելիս… Կարդալ ավելին »

Ըմբիշ Վազգեն Թևանյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակից Ալիևին

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Վազգեն Թևանյանը արդեն ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:    

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն. Armsport

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին: Վերջինը գորգ դուրս եկավ մեր «հրաշքը»: 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Արթուր Ալեքսանյանը բոլոր գոտեմարտերը վարեց շատ խելացիորեն ու… Կարդալ ավելին »