Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլկվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց միայն արծաթե մեդալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հետևյալ կազմով` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով