Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

 

Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր 2020 թվականի նոյեմբերից: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել է 66 երկրի շուրջ 500 ներկայացուցիչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի երիտասարդական հավաքականից առաջնությանը մասնակցել է 11 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հովհաննես Փափազյանին է հաջողվել դառնալ մեդալակիր։ +91 կգ քաշային կարգում Փափազյանը նախ հաղթել է էստոնացի Մարիո Էրյազովին, ապա՝ ուկրաինացի Վասիլ Տկաչուկին, իսկ կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ֆերնանդո Արզոլա Լոպեսի (Կուբա) նկատմամբ: Չեմպիոնական մենամարտում Հովհաննես Փափազյանը զիջել է Ուզբեկստանը ներկայացնող Ժախոնգիր Զոկիրովին՝ բավարարվելով արծաթե մեդալով։

Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Կելցեում հանդես են եկել նաև Ռուբեն Գարբոյանը (52 կգ քաշային կարգ), Ռուսլան Ասլիկյանը (56 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (64 կգ), Նարեկ Զախարյանը (69 կգ), Էրիկ Աբելյանը (75 կգ), Հրանտ Թորոսյանը (81 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (91 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Էլիդա Քոչարյանը (64 կգ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով