Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում.ԿԳՄՍ

 

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69 կգ քաշային կարգի եզրափակչում Գուրգեն Մադոյանը հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Սամոֆալովին, իսկ 75 կգ քաշային կարգի չեմպիոնական մենամարտում Արման Դարչինյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Լիպարիտ Ուստյանին: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին և բավարարվել է արծաթե մեդալով: Արծաթե մեդալ են նվաճել նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ն. Մանգերի հուշամրցաշարում երրորդ մրցանակին արժանացել են Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հրայր Շահվերդյանը (63 կգ), Արսեն Պողոսյանը (69 կգ) և Արմեն Մաշակարյանը (69 կգ):

Հավելենք, որ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն 14 մեդալ նվաճած Ուկրաինայի թիմին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով