Փաշինյանը փորձեց «սխալը» որպես «ճիշտ» մատուցել, բայց չստացվեց

Օրերս Նիկոլ Փաշինյանը հիշելով իր լրագրողական անցյալը հանդես եկավ մի ծավալուն գրառմամբ: Թեպետ այն բավականին երկար էր, բայց իրականում հետապնդում էր ընդամենը երկու նպատակ:

Նախքան այդ նպատակներին անդրադառնալը և բուն գրառումը ճիշտ ընկալելու համար պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքներին, որոնք նախորդել են այդ գրառմանը: Ամիսներ շարունակ Հայաստանում չեն դադարում տարբեր սոցիալական խմբերի բողոքի ակցիաներ: Մարդիկ բարձրաձայնում են իրենց օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրները, որոնք բազմազան են և հրատապ լուծում են պահանջում: Քաղաքական ընդդիմությունը օրեցօր ակտիվանում է և իշխանությանը ներկայացնում է հրաժարականների պահանջ: Սեպտեմբերի 17-ն ՔՊ-ի արտահերթ նիստ է հրավիրվում: Այս երեք առավել աչքի ընկնող հանգամանքները պրիզմայի միջով Փաշինյանի պամֆլետն ընթերցելիս հասկանում ենք մի շարք բաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՔՊ-ի ներսում դժգոհություն է հասունացել, ենթադրաբար հիմնական երկու հարցերով՝ իշխանության բացարձակ անտարբերությունը քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների նկատմամբ և Փաշինյանի անձեռնմխելի «любимчик»-ների կողմից դրսևորվող լկտի կեցվածքը և խիստ դատապարտելի հայտարարություններն ու ելույթները, որոնք ստվեր են գցում ամբողջ կուսակցության վրա և որոնց տակից ստիպված են լինում բոլորով դուրս գալ:

Դատելով Փաշինյանի հրապարակումից կարելի է հասկանալ, որ սեփական կուսակցությունը իրեն մեղադրել է թե նախկինում և թե այսօր շատ հարցերում սխալ գործելու համար: Փաստացի Փաշինյանի առջև ծառացել են երեք գրեթե անլուծերի խնդիրներ՝ ինչ-որ կերպ արձագանքել և լուծում տալ հանրության լայն շերտերի խնդիրներին, անընդհատ ձեռքը պահել ընդդիմության գործողությունների զարկերակին և արձագանքել դրանց և հանգցնել իր կուսակցության ներսում բռնկված կրակը, քանի դեռ այն բոց չի դարձել և չի դուրս եկել վերահսկողությունից:

Այս երեք խնդիրներին գումարվում է նաև Արցախի հիմնախնդրի դոմոկլյան սուրը, որը սովորական խնդիր չէ, այլ մի շատ լուրջ ճակատագրական գերխնդիր է, որից բառացիորեն կախված է Փաշինյանի ապագան: Հասկանալի է, որ հանրության խնդիրների լուծումը կախված է մեծ գումարների հետ, իսկ Փաշինյանը այսօր այդ իմաստով բոբիկ է: Հենց բյուջեյում գումարի խիստ դեֆիցիտով են պայմանավորված թե կարանտինի ռեժիմի շրջանակներում ներդրված աստղաբաշխական տուգանքները, թե մաքսազերծման դրույքների բարձրացումը և թե հունվարի 1-ից նախատեսվող պետական աշխատողների (հատկապես կրթության ոլորտի) քանակի կտրուկ կրճատումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, հնարավոր է, որ շուտով լսենք նոր նախաձեռնությունների մասին, որոնք դարձյալ ուղղված կինեն ժողջանի ջանից գումարներ քերելուն, որպեսզի ժողովրդի ծառաները հանկարծ առանց պարգևավճարների չմնան: Ուստի արձանագրենք, որ այս պահին իշխանությունը չի կարող լուծել ժողջանի խնդիրները: Մեծ հաշվով չի էլ ցանկանում, ուղղակի թքած ունի, քանի որ այսօր ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք իսկապես կարող են ճակատագրական լինել: Ընդդիմության ակտիվությունն էլ մի կողմից է գլխացավանք, քանի որ հանրության շրջանում առաջացած բողոքը պոտենցիալ ունի դառնալու ընդդիմության համար տրամպլին և այդպիսով լուրջ անհանգստություն է պատճառում Փաշինյանին:

Ի՞նչ անել: Հրահանգել զանազան ՊՈԱԿ-ներին բարձրացնել հակազդման «գրադուսը» և իրենց «ճ» կլասի բլոգորների միջոցով տիրաժավորել իրենց ոճին համահունչ հերհուրանքն ու զրպարտությունը, սուտն ու կեղծիքը ընդդիմադիր գործիչների մասին: Բայց ամենամեծ խնդիրը Փաշինյանի համար սեփական կուսակցության ներսում հասունացած դժգոհությունն է: Արդարացի լինելու համար պետք է նշենք, որ հնարավոր է ՔՊ-ի շարքերում էլ պատահական հայտնվել են սրտացավ մարդիկ, ովքեր չեն ցանկանում անտարբեր մնալ ժողովրդի խնդիրներին, ում դուր չի գալիս ՔՊ-ական պարտայգենոսսեների լկտիությունը և անբարոյականությանը հասնող կեցվածքը և ովքեր սկսել են կասկածել Փաշինյանի ընտրված կուրսի ճիշտ լինելու վրա: Դատելով Փաշինյանի բոցաշունչ հրապարակումից, ՔՊ-ի ներսում դժգոհությունը բավականին լայնածավալ է: Եվ ահա, կարևոր թեմաներից ուշադրությունը շեղելու, ուղիղ տրված հարցերից խուսափելու և մեղքը ուրիշների վրա գցելու գուրու Փաշինյանը հրապարակում է մի հոդված, որի հիմնական նպատակը դարձյալ մանիպուլյացիան է: Քանի որ Փաշինյանը դեռ ապրում է 2018 թվականի դեկտեմբեր ամսի իրականության մեջ, նա կարծում է, որ իր սխալները ճշտի տեղ մատուցելով կկարողանա դարձյալ բոլորին մոլորեցնել և խաբել: Քանի որ նրան այլ բան չի մնում, նա փորձում է այդ հրապարակումով իր կուսակիցներին համոզել, որ ամեն ինչ լավ է ու ապագայում նույնպես լավ է լինելու, քանի որ սխալ քայլերը զարգացման գրավականն են:

Այս տարօրինակ բանաձևը թերևս հասկանալի և համոզիչ է միայն Փաշինյանի համար, քանի որ իրականում սխալների վրա սովորել է պետք: Հանրությանը նույնպես փորձ է արվում համոզել, որ այն, որ հիմա Փաշինյանն ու իր խունտան բացարձակ անտարբերություն են ցուցաբերում ժողջանի խնդիրներին, իրականում ճիշտ է, քանի որ իրենք (ժողջանի հաշվին պարգևավճարներով ապրող ժողովրդի ծառաները) պետք է թոթափեն միշտ ճիշտ գործելու ձգտումով պայմանավորված կաշկամդվածությունը:

Արձանագրենք, որ Փաշինյանին չի հաջողվել հասնել նպատակին և այդ հրապարակումը, թեպետ ունեցել է անթիվ-անհամար լայքեր, չի հասել ժողջանի սրտին: Սա խոսում է իշխանության հոգեվարքի մասին: Ստի և կեղծիքի կայսրություն կառուցած և բռնապետի հակումներ ունեցող դեղին մամլո գերագույն գլխավորը այսուհետ պետք է գիտակցի, որ այլևս չի կարող ազդել հանրության լայն զանգվածների վրա: Նա կորցրել է իր խարիզման և իրեն իշխանության բերած ժողովրդի համար դարձել է սովորական ստախոս:

Ավելին, նույնիսկ սեփական կուսակցության շարքերում արդեն կան իր ոչ մի խոսքին չհավատացող և իր ընտրած ուղին չընդունող մարդիկ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս հրապարակումը, որը նման է դեռահասներին բնորոշ «Լավ եմ արել, էլի կանեմ» կարգախոսին:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով